«Uraaa» էլեկտրոնային հավելվածի ընդհանուր դրույթներ և պայմաններ

Երևան, 2019

Խնդրում ենք ընթերցել «Uraaa» էլեկտրոնային հավելվածի (այսուհետ նաև` Հավելված) ընդհանուր դրույթները և պայմանները (այսուհետ նաև` Ընդհանուր դրույթներ) Հավելվածի հետագա օգտագործումից առաջ: Հավելվածի օգտատերը (այսուհետ նաև` Օգտատեր) Հավելվածում գրանցվելով համաձայնում է Հավելվածի դրույթներին ու պայմաններին և պարտավորվում է պահպանել դրանք:

Գաղտնիություն և անձնական տվյալներ

Հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ են Օգտատիրոջ հետևյալ անձնական տվյալները` անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար: Մենք մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության պահպանմանը և հավաստիացնում ենք, որ Օգտատերերի որևէ անձնական տվյալ ապօրինի կերպով չի տրամադրվի որևէ երրորդ անձի: Օգտատերերի կողմից տրամադրվող անձնական տվյալների առնչությամբ մեր կողմից խստորեն պահպանվում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները: Օգտատիրոջ անձնական տվյալները օգտագործվում են բացառապես Հավելվածի պատշաճ աշխատանքի կազմակերպման համար: Մենք Օգտատերերի անձնական տվյալներ չենք վաճառում, ապօրինի կերպով չենք տրամադրում երրորդ անձանց և չենք հրապարակում դրանք կոմերցիոն նպատակներով: Անձնական տվյալներ կարող են տրամադրվել երրորդ անձանց բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև անձանց, որոնք ներգրավված են Հավելվածի միջոցով կազմակերպվող էլեկտրոնային առուվաճառքի շրջանակներում, օրինակ` խանութներ:

Հետվերադարձի քաղաքականություն

Օգտատերն իրավունք ունի Հավելվածի միջոցով ձեռքբերված պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե համապատասխան խանութն այլ ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում կատարելով անհրաժեշտ վերահաշվարկ: Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ: Օգտատերն իրավունք չունի հրաժարվել պատշաճ որակի ապրանքից, որն ունի անհատական-սահմանված հատկություններ, եթե նշված ապրանքը կարող է օգտագործվել միայն այն ձեռք բերող գնորդի կողմից: Օգտատերը, ում վաճառվել է անպատշաճ որակի ապրանք, եթե դրա թերությունների մասին վաճառողը նախապայման չի սահմանել, իր ընտրությամբ իրավունք ունի համապատասխան խանութից պահանջել` 1. Անորակ ապրանքը փոխարինելու պատշաճ որակի ապրանքով. 2. Համաչափորեն իջեցնելու ապրանքի գինը. 3. Անհապաղ և անհատույց վերացնելու ապրանքի թերությունները. 4. Հատուցելու ապրանքի թերությունները վերացնելու ծախսերը: Վերոնշյալ պահանջները ներկայացնելու փոխարեն Օգտատերն իրավունք ունի հրաժարվել առուվաճառքի պայմանագիրը կատարելուց և պահանջել վերադարձնելու ապրանքի համար վճարված գումարը: Ընդ որում, Օգտատերն իր ստացած անպատշաճ որակի ապրանքը պետք է վերադարձնի համապատասխան խանութի պահանջով և նրա հաշվին: Եթե Օգտատերը հրաժարվում է ապրանքից, մենք վերադարձնում ենք Օգտատիրոջ վճարած գումարը, բացառությամբ մեր ծախսերի Օգտատիրոջը և/կամ վերադարձված ապրանքների` Օգտատիրոջից առաքման համար՝ Օգտատիրոջ պահանջի ներկայացնելու ամսաթվից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Այն պարագայում, երբ Օգտատերը ցանկանում է ապրանքը համապատասխան խանութ վերադարձնել մեր միջոցով, ապա առաքման ծախսերը պետք է փոխհատուցվեն Օգտատիրոջ կողմից: Օգտատերը Էլեկտրոնային հավելվածի միջոցով ձեռքբերած էլեկտրոնային սարքավորումների համար վճարելուց հետո ապրանքը կարող է ստուգել աշխատանքի սարքինության համար (միացնել վարդակից և այլն): Թերություն հայտնաբերելու դեպքում Օգտատերը կարող է անմիջապես հրաժարվել ապրանքից, դրամական միջոցներն անմիջապես կվերադարձվեն:

Այլ պայմաններ

Օգտագործելով Հավելվածը` Օգտատերը պատասխանատվություն է կրում իր մուտքանվան և գաղտնաբառի գաղտնիության պահպանման համար: Օգտատերը սույնով համաձայնում է, որ պատասխանատվություն է կրում իր մուտքանվան և գաղտնաբառի օգտագործմամբ իրականացված ցանկացած գործողության և/կամ գործունեության համար: Օգտատերը պարտավորվում է ձեռնարկել բոլոր քայլերը ապահովելու համար գաղտնաբառի գաղտնիությունը և անվտանգությունը: Այն պարագայում, երբ Օգտատերն ունի ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ իր գաղտնաբառը հայտնի է որևէ երրորդ անձի, կամ օգտագործվում է որևէ ոչ իրավաչափ եղանակով, ապա Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել մեզ նման իրավիճակի մասին: Օգտատերն իրավունք չունի որևէ կերպ ձևափոխումների ենթարկել Հավելվածը կամ դրա մի մասը: Օգտատերն իրավունք չունի վերարտարդել, կրկնօրինակել, վաճառել, վերավաճառել կամ որևէ այլ կերպ ոչ նպատակային նշանակությամբ օգտագործել Հավելվածը` ամբողջությամբ կամ մասնակիորեն (ներառյալ, բայց ոչ միայն` ցանկացած ֆիրմային անվանում, ապրանքային նշան, կամ մտավոր սեփականության այլ օբյեկտ): Հավելվածի շրջանակներում առկա, մտավոր սեփականության օբյեկտ հանդիսացող ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է մեր կամ համապատասխան խանութի սեփականությունը և պաշտպանված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Մեր աշխատակիցը ապրանքների առաքման իրականացման ողջ ընթացքում կրում է լուսանկարահանող և/կամ տեսանկարահանող սարքավորում: Ապրանքը համապատասխան խանութից վերցնելիս մեր աշխատակիցը լուսանկարահանում և/կամ տեսանկարահանում է ապրանքը` ապահովելով խանութից ապրանքը վերցնելու պահին ապրանքի հատկանիշների վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն: Աշխատակիցը նաև լուսանկարահանում և/կամ տեսանկարահանում է ապրանքը այն գնորդին հանձնելիս: Եթե գնորդը հրաժարվում է ապրանքի ստացման պահին մեր աշխատակցի ներկայությամբ բացել ապրանքը, ստուգել ապրանքի հատկանիշները, լուսանկարահանել և/կամ տեսանկարահանել ապրանքը կամ այլ կերպ խոչընդոտում է տվյալ գործընթացի իրականացմանը, ապա մենք պատասխանատվություն չենք կրում ապրանքի որակական և/կամ այլ հատկանիշների անհամապատասխանության և/կամ ապրանքին ներկայացվող այլ պահանջների պահպանված լինելու համար: Հավելվածի շրջանակներում վաճառվող ապրանքների իսկության, աուտենտիկության, որակական հատկանիշների, տեղադրված լուսանկարներին, տեսանյութերին, այլ տեղեկատվությանը համապատասխանության, տվյալ ապրանքների առնչությամբ օրենքով սահմանված այլ պահանջների պահպանված լինելու համար մենք պատասխանատվություն չենք կրում: Վերոնշյալ պահանջների պահպանվածության պատասխանատվությունը կրում է համապատասխան խանութը: Այն պարագայում, երբ Օգտատերը, Հավելվածի միջոցով ձեռք բերելով ապրանք, պարբերաբար չի վճարում դրա համար, կամ որևէ այլ կերպ Հավելվածի օգտագործման շրջանակներում դրսևորում է ոչ պատշաճ վարքագիծ, ապա մենք իրավունք ունենք բլոկավորել տվյալ օգտատիրոջը, ինչից հետո վերջինս հնարավորություն չի ունենա օգտվել Հավելվածից: Մենք իրավունք ունենք ցանկացած պահի կատարել սույն Ընդհանուր դրույթների փոփոխություն: Ցանկացած պարագայում Օգտատերը կրում է պարտավորություններ և ձեռք է բերում իրավունքներ հարաբերության ծագման պահին գործող` Ընդհանուր դրույթների խմբագրությանը համապատասխան: Մենք պատասխանատվություն չենք կրում մեր պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք: Այդպիսի իրավիճակներից են տարերային աղետները և պատերազմը, պետական մարմինների ակտերը և այլ հանգամանքներ, որոնք առաջանում են մեր կամքից անկախ, չէին կարող կանխատեսվել մեր կողմից և անհնարին են դարձնում մեր պարտավորությունների կատարումը: Սույն Ընդհանուր դրույթները կարգավորվում և մեկնաբանվում են ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:

Մեր հեռախոսահամարը` 011 600400
Մեր էլեկտրոնային փոստի հասցեն` [email protected]